Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը

Armenpress 14:32, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբխի ակտիվության ուժեղացման պատճառով լուրջ խոչընդոտներ են առաջացել Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրաբխից հուլիսի 19-ի գիշերը մոխրի նոր ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի, ինչպես նաև Ռագուզա քաղաքի օդային տարածքը: Միառժամանակ դադարել է նաև Ռագուզա քաղաքին մոտ գտնվող Կոմիզո օդանավակայանի աշխատանքը: Միայն հուլիսի 20-ի վաղ առավոտյան օդանավակայաններում թույլատրվել են թռիչքները:

Էտնան համարվում է Եվրոպայում ամենաբարձր գործող հրաբուխը: 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման պատճառով վիրավորվել էր 10 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am