«Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի թիմում

Armenpress 13:16, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստը մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել Ռոսաստանի «ՍԿԱ–Էներգիա», «Կալուգա» և Լատվիայի «Վենտսպիլս» ակումբում, նրա վերջին թիմը եղել է Կալինինգրադի «Բալտիկա»-ն: Օգոստոսին մեկնարկող ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի անդրանիկ տուրում «Նոա»-ն կխաղա «Գանձասար-Կապան»-ի հետ: Այն կկայանա օգոստոսի 3-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում (սկիզբը ժամը 19:00-ին):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am