Գաել Անդոնյանը նորամուտն է տոնել նոր ակումբի կազմում

Armenpress 11:12, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը նորամուտն է տոնել նոր ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդոնյան, ով պայմանագիր էր կնքել «Այաչո»-ի հետ` մասնակցել է թիմի ընկերական խաղին, որտեղ ֆրանսիական ակումբը մրցել է «Նիմ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Անդոնյանը մասնակցել է խաղի միայն առաջին կեսին:

«Այաչո»-ն հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am