Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվել

Armenpress 21:33, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը  հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում  այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 17:28-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am