Վարչապետը Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում

Armenpress 19:18, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am