Մերկելն անհանգստացած Է Մերձավոր Արեւելքի իրադրությունից

Armenpress 16:37, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքում իրադրության զարգացումն անհանգստություն Է հարցուցում, անհրաժեշտ Է օգտագործել դիվանագիտական շփումներն Իրանի շուրջը հակամարտության կարգավորման համար: Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անշուշտ, ես անհանգստացած եմ, չի կարելի այս պահին առանց անհանգստության նայել այդ տարածաշրջանին»,- ասել Է նա: «Մենք շեշտը դնում ենք դիվանագիտական լուծման վրա»,- ասել Է Մերկելը՝ նշելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության համար ուղիների վերականգնման անհրաժեշտությունը: Կանցլերն ընդունել Է, որ Իրանն, «իհարե, միայնակ չի կրում պատասխանատվությունը» միջուկային գործարքի պահպանման համար: Այնուամենայնիվ, Մերկելը կարծում Է, որ Թեհրանը պետք Է շահագրգռված լինի համաձայնագրի դրույթների կատարման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am