Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը

Armenpress 16:01, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ընկերությունը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին ծառայությունների տրամադրման ոլորտում և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործընկերներից է:

Ընկերության ղեկավար Ժերոմ Գարսիան նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի տրանսպորտային ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ դրանց շրջանակում արդեն իսկ համագործակցում են կառավարության հետ:

Նախագահը նշել է, որ ողջունում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am