ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ Է արել «Հըզբոլլահն» ահաբեկչական խմբավորում հայտարարել

Armenpress 14:44, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն այդ միավորման երկրներին կոչ Է արել «Հըզբոլլահ» շիաների լիբանանյան շարժումն ահաբեկչական խմբավորում հայտարարել: Հուլիսի 18-ին այս կոչով նա հանդես Է եկել Վաշինգտոնում ԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստում, որի մասին ռեպորտաժը զետեղված Է կազմակերպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից այդ կոչի համար առիթ Է ծառայել հուլիսի 18-ին Արգենտինայի իշխանությունների կողմից որոշումը «Հըզբոլլահը» մտցնելու այն կազմակերպությունների ցանկը, որոնոք կապված են ահաբեկչական գործունեության հետ: Արգենտինայի կառավարությունը կարծում Է, որ «Հըզբոլլահն» Է պատասխանատվություն կրում 1992 թվականին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչական գործողության համար, որի հետեւանքով զոհվեց 29 մարդ, տուժեց 242-ը, ինչպես նաեւ Արգենտինայի մայրաքաղաքի հրեական մշակութային կենտրոնի մոտ պայթյունի համար, որը հանգերեց 85 մարդու մահվան: Բացի Արգենտինայից «Հըզբոլլահն» ահաբեկչական խմբավորման շարքն են դասում ԱՊԿ-ի եւս երկու երկրներում՝ Կանադայում եւ Միացյալ Նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am