Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի

Armenpress 13:55, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում Է Եվրոպայի համար: Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս կարծիքն Է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա լավ որոշում Է Եվրոպայի համար»,- ասել Է նա: «Մենք, Գերանիայի տեսակետով, կարող ենք հպարտ լինել, որ Եվրահանձնաժողովը վերստին գերմանացի կգլխավորի, այսինքն՝ գրմանուհի, եւ որ հաջողվեց խուսափել Եվրամիության ինստիտուտների միջեւ կոնֆլիկտից»,- ընդգծել Է Մերկելը: Միաժամանակ նա վստահություն Է հայտնել, որ Գերմանիան ի դեմս Աննեգրետ Քրամպ Կարենբաուերի «կունենա պաշտպանության լավ նախարար»: «Նա փորձառու քաղաքական գործիչ Է»,- կարծում Է Մերկելը:

Կանցլերն ընդգծել Է, որ Եվրամիության հանդեպ կանգնած են բազմաթիվ մարտահրավերներ: Դրանց թվում նա նշել Է Իրանի, Ուկրաինայի շուրջն իրադրությունը, միգրացիայի հիմնախնդիրը: «Եվրոպան պետք Է գործունակ լինի»,- նշել Է Մերկելը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am