ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Armenpress 12:52, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը եւ այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am