Վարշավայում բացվել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Armenpress 17:32, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում հուլիսի 17-ին բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հեղափոխության առանձին փուլերին, նրա համաժողովրդական և խաղաղ բնույթին, նպատակներին և արձանագրած հաջողություններին: Դեսպանն ընդգծեց պետական կառույցների, տնտեսության, հասարակության արմատական վերափոխման հրամայականները և շարունակականությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am