Նեպալում հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել Է 90-ի

Armenpress 16:13, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել Է 90-ի, եւս 31 մարդ համարվում Է անհայտ կորած, հաղորդել Է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 78 զոհվածների եւ 40 տուժածների մասին:

«Ավելի քան 3366 մարդ Է փրկվել ամբողջ երկրում: Տվյալների հավաքումը եւ օգնության բաշխումն ընթանում են լրիվ ընթացքով»,- մեջբերում Է անում գործակալությունը նախարարության հաղորդագրությունից: Սանիտարական պայմանների բացակայությունն ուժեղացրել Է երկյուղները համաճարակների հնարավոր բռնկման հնարավորության մասին: Նեպալի իշխանություններն առայժմ որոշել են օգնություն չխնդրել այլ պետություններից եւ տեղական անձնակազմին ուղարկել են արագացնելու տարահանումը եւ արտակարգ օգնության ցուցաբերումը: Ինչպես հաղորդել Է գործակալությունը, Նեպալում հուլիսի 11-ին տեղատարափ անձրեւներ են մոլեգնել ամբողջ երկրի 70 շրջաններից 31-ում: Իշխանությունների տվյալներով՝ այդ վայրերում գործի են դրված առնվազն 27 հազար ոստիկաններ, 8 հազար զինծառայողներ եւ 8150 զինված ոստիկանական ուժեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am