«Հայաստանի Հանրապետություն». Ինչ էր նշանավորում  Պոլ Վալերիի «Ինտելեկտի մաթեմատիկան»

Armenpress 09:38, 18 Հուլիս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.    «Պոլ Վալերին հայ ընթերցողին շատ կողմերով անհայտ մի անուն է, որը, սակայն, իրավացիորեն համարվում է դարիս խոշորագույն մտածողներից մեկը, արվեստագետ, որ միաժամանակ կանգնած է մի շարք գիտությունների (նշանագիտություն, կիբեռնետիկա և այլն) ակունքների մոտ, և որի ստեղծագործությունը գրեթե լիովին ընդգրկում է դարիս մշակութային ավանգարդիզմի վայրիվերումների ու դասականորեն հաստատուն բոլոր ժանրերի ձևերն ու կերպերը: Վալերիի մասին հիացմունքով է արտահայտվում դարիս խոշորագույն բանաստեղծներից՝ Ռիլկեն. «Ես մենակ էի, ես սպասում էի, իմ ամբողջ ստեղծագործությունը սպասում էր: Եվ ահա մի անգամ ես կարդացի Վալերի և հասկացա, որ իմ սպասման վերջը եկել է»:

1897 թ. լոնդոնյան «Նոր հանդեսը» տպագրում է Վալերիի «Գերմանական նվաճումներ» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը գերմանական քաղաքականության մեջ հայտնաբերում է մեկ միասնական ու ինքնաբավ մեթոդ, որը հենվում է զանգվածների վրա որպես «մերկ թվերի»: Նա դրանով կանխազգում է «գերմանական մեթոդի» անհողդողդ նպատակասլացության սպառնալիքը, որը հետագայում իրականանում է՝ այն էլ երկու անգամ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am