ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրում է Քոչարյանի պաշտպանների գրավոր դիմումը

Armenpress 19:13, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ :  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Թաթոյանը ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր դիմել են ՄԻՊ-ին:

«Հունվարի 16-ին ներկայացրել են իրենց մտահոգությունները, մենք ուսումնասիրում ենք, դիմումը ընթացքի մեջ է»,- ասաց Թաթոյանը: Հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առաջին ատյանի դատարան միջնորդություն են ներկայացրել` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը դեռ չի քննել միջնորդությունը: Այդ հարցով ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am