Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման ճանապարհի որոշ հատվածում նորոգման աշխատանքներ են

Armenpress 15:43, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շինպլյուս» ՍՊԸ ընկերության կողմից մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ107+900 և կմ109+000-կմ112+900 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Ներկայում աշխատանքներն  իրականացվում են կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am