Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ազգային պարկն անգործության է մատնված եղել

Armenpress 14:59, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը կարծում է, որ «Սևան ազգային պարկն» անգործության է մատնված եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջավադյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչու քաղաքական հեղափոխությունից հետո չենք կարողանում չկեղտոտել Սևանը: «Ուզում եմ տեսնել, թե վերջին 1.5 տարում ով ինչ պետք է արվեր, որ չի արել: Պետական կառավարման համակարգում ո՞ վ ի՞նչ պետք է աներ վերջին 5 տարում, որ չի արել»,-հարցրեց պատգամավորը:

«Սևան ազգային պարկը անգործության էր մատնված: Եթե Սևան ազգային պարկը մեզ հետ համատեղ աշխատեր, մենք 10 մաքրման կայանների փոխարեն կունենայինք տեղադրված 100 մաքրման կայան»,-ասաց Ջավադյանը:

Մելքումյանն առաջարկեց անմիջապես քննարկումից հետո խմբակցությունում քննարկել ու հարց ուղղել կառավարությանը՝ ազգային պարկի հետ կապված: Նա նշեց՝ եթե Ջավադյանի ասած հիմնավորումը ճիշտ է, ապա ազգային պարկն այդ տեսքով չպետք է գործի: Սակայն պատգամավորը շեշտեց՝ ակնհայտ է, որ պետք է ազգային պարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am