ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

Armenpress 12:42, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում հուլիսի 16-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդաժողովին մասնակցել են ԶՈՒ թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am