Քոչարյանի և Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Armenpress 17:56, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am