Պեսկովը հավաստել Է, որ կատարվում Է հոկտեմբերին Հունգարիա Պուտինի այցի նախապարաստությունը

Armenpress 15:11, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել Է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում Է»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի զանգվածային լրատվամիջոցների հրապարակումը, որոնք հաղորդել են, որ Ռուսաստանի ղեկավարը կարող Է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:

Ինչպես հուլիսի 16-ին հայտնել Է Nռpszava թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, համագործակցությունն ատոմային Էներգետիկայի ոլորտում:

Պուտինը եւ Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել են Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am