Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ

Armenpress 10:00, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Սեյսմոլոգիայի եվրոպա-միջերկրյածովյան կենտրոնը:

Կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Է Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Դա մեծությամբ Ինդոնեզիայի երկրորդ քաղաքն Է, որի բնակչությունը կազմում Է շուրջ 3 միլիոն:

Տարերքի օջախն ընկած Է 100 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների, տուժածների եւ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պաին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am