Փաշինյանը հյուրընկալել է սոցցանցի միջոցով հանդիպելու ցանկություն հայտնած 6- ամյա Մայքլ Միխանիին

Armenpress 19:41, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին  հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում կառավարության էջում:

Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն աշխարհագրական անվանումներով գլոբուս, գրիչ և գլխարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am