Աֆղանստանում հյուրանոցի վրա հարձակումից մահացել է առնվազն չորս մարդ

Armenpress 16:32, 13 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աֆղանստանի արևելքում գտնվող Բագդիզ նահանգում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ինը, այդ թվում և երկու երեխա, վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ հյուրանոցի վրա հարձակում գործած զինյալները երեքն են, ընդ որում նրանցից երկուսն արդեն չեզոքացվել են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am