Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել

Armenpress 18:50, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջից;

«Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am