Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ

Armenpress 15:03, 11 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 10-ինհանդիպել է Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը կոնգրեսականին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին:Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am