ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հրադադարի ամրապնդմանը միտված Ջուդի Չուի լրացումը

Armenpress 11:15, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը:

Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ  առաջարկվում  է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։

Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչական արշավը պետք է ավարտվի: «Ահա թե ինչի համար եմ ես ներկայացրել լրացումներ հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներին, որոնք ներկայացրել են Էլիոթ Էնգելն ու Էդ Ռոյսը»,- ասել է նա:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am