Առկա է էներգետիկ համակարգի վթար. Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են

Armenpress 13:51, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՀՀ փոխվարչապետը:

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում  էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել էին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am