Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում ֆրանսիական ակումբում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է ֆրանսիական «Այաչո»-ի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդոնյանը մասնակցել է «Այաչո»-«Պո» ընկերական խաղին, որտեղ նրա թիմը պարտվել է 2:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի պաշտպանը մասնակցել է միայն խաղի առաջին կեսին: Նա դեռևս փորձաշրջան է անցնում ակումբում:
Գաել Անդոնյանը Հայաստանի ազգային թիմի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ