Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագիրը

Armenpress 20:52, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Հայաստանը ողջունում  է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)  վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,–  գրել է դեսպանը։ 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am