Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Armenpress 17:08, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը  կրկին մերժեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել` արտերկրում բուժվելու համար կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը: Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ:

 Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am