Դեսպան Տիգրան Մկրտչյանն աշխատանքային այց է կատարել Լիտվայի Յոնիշկիս քաղաք

Armenpress 18:35, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Յոնիշկիսի քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի հրավերով հուլիսի 6-ին այցելել է Յոնիշկիս, որտեղ մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը կարճատև առանձնազրույց է  ունեցել լիտվացի բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպելու և համատեղ հնարավոր նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ ծավալելու շուրջ: Դեսպան Մկրտչյանն այցելել է նաև քաղաքի բասկետբոլի վերակառուցված թանգարան, քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի ուղեկցությամբ շրջել տոնական Յոնիշկիսում և ողջունել քաղաքացիներին: Կարևորելով Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ Յոնիշկիսի քաղաքապետն այս ուղղությամբ տարբեր նախաձեռնություններով հանդես գալու պատրաստակամություն է հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am