ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Armenpress 15:11, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջարյանը:

«Հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-֊ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,-նշել է Կոնջորյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այդ պարբերության ընդունումը, կասեցվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am