ՀՀ և ՌԴ ԿԲ նախագահները քննարկել են ԵԱՏՄ ինտեգրացիայի շրջանակում համագործակցության հարցեր

Armenpress 11:53, 5 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի միջև ֆինանսական շուկաների վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am