Ընդունվում են համապատասխան հայտարարություններ. Սեմերիկովը ԼՂ հակամարտությանը ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

Armenpress 15:42, 4 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չկա ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների խորհրդի որևէ նիստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկված չլինի: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով ղարաբաղյան կոնֆլիկտի չկարգավորումը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում սպառնալիքների կանխարգելման, լարվածության թուլացման ուղղությամբ:

«Ես չեմ հիշում նախարարների խորհրդի որևէ նիստ, որ այդ հարցը քննարկված չլինի: Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ընդունել ենք մի քանի հայտարարություններ տարբեր մակարդակներով: Գրեթե ամեն տարի տարբեր իրավիճակներով պայմանավորված ընդունվում են համապատասխան հայտարարություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վալերի Սեմերիկովը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am