Կոսովոյի իշխանություններն արգելել են Սերբիայի բոլոր պաշտոնատար անձանց մուտքը

Armenpress 14:56, 4 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել ինքնավարության տարածք Սերբիայից բոլոր պաշտոնատար անձանց մուտքի արգելքի մասին: Facebook-ի իր Էջում այ մասին հայտնել Է երկրամասի արտաքին գործերի նախարար Ետլիր Զուբերայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոսովոյի նկատմամբ Սերբիայց ստացվող հիբրիդային սպառնալիքների, մշտական քարոզչության եւ երկրի եւ մեր քաղաքացիների մասին ստահոդ նորությունների պատճառով, ինչպես նաեւ Կոսովոյի հյուսիսում այսպես կոչված հումանիտար ճգնաժամի կանխման՝ վերջերս գործադրված ջանքերի պատճառով՝ սերբ բնակչությանն սպառնալով եւ նրան հարկադրելով փակելու ձեռնարկությունները Բելգրադի ինչ-որ քաղաքական նպատակների պատճառով, արտաքին գործերի նախարարությունը սերբ պաշտոնատար անձանցից ոչ մեկին թույլ չի տա այցելել Կոսովո»,- գրել Է Զուբերայը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am