Նախորդ հունիսի համեմատ Գեղարքունիքի բուժհաստատություններում  ծնված երեխաների թիվն ավելացել է 6-ով

Armenpress 15:35, 2 Հուլիս, 2019

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում 2019 թվականի հունիս ամսին գրանցվել է 112 ծնունդ, ինչը 6-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսում գրանցված ծնունդներից:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծնվածներից 68-ը տղաներ են, 44-ը՝ աղջիկներ: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին եւս Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է նույնքան աղջիկ՝ 62 տղայի դիմաց: Գավառի ԲԿ-ում այս տարվա հունիսին ծնվել է 15, Սեւանի ԲԿ-ում՝ 23, Մարտունու ծննդատանը՝ 53, Վարդենիսի հիվանդանոցում՝ 17 եւ Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 4 երեխա: Այս տարվա առաջին վեց ամսվա դրությամբ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 713 երեխա՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 683 ծնունդների դիմաց:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am