Կարեն Անտոնյանը գրավել է երկրորդ տեղը

Armenpress 14:14, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացել է Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են 30֊ից ավելի երկրներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի հավաքականի մարզիկ Կարեն Անտոնյանը մինչև 80կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղը։

Առջևում նոյեբերին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին կմասնակցեն 100 երկրների լավագույն մարզիկները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am