«Բարսելոնա»-ն Ռակիտիչին «Մանչեսթեր Սիթի»-ն կվաճառի միայն 50 միլիոն եվրոյի դիմաց

Armenpress 11:39, 29 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել խորվաթ ֆուտբոիստ Իվան Ռակիտիչի ծառայություններից միայն 50 միլիոն եվրո ստանալու դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Diario Sport-ը: Ըստ պարբերականի «Բարսելոնա»-ն պատրաստ է խորվաթ ֆուտբոլիստին վաճառել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին: «Քաղաքայինների» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել իսպանական թիմի հետ և ֆուտբոլիստի համար առաջարկել է 35 միլիոն եվրո: Սակայն «կապտանռնագույնները» մտադիր են ֆուտբոլիստի համար ստանալ 50 միլիոն եվրոյից ոչ պակաս:

31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2014 թվականից: Իսկ 2018 թվականի խորվաթ ֆուտբոլիստն աշխարհի առաջնության ժամանակ ազգային ընտրանու կազմում դարձավ Մունդիալի բրոնզե մեդալակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am