Արգենտինան դուրս եկավ Copa America-ի կիսաեզրափակիչ

Armenpress 11:04, 29 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Coap America-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կմրցի Բրազիլիա-Արգենտինա զույգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Արգենտինան մրցեց Վենեսուելայի հետ և հաղթեց 0:2 հաշվով: Արգենտինացիների կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Ջովանի Լո Չելսոն: Արգենտինան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բրազիլիայի հետ:

Կիսաեզրափակչի մյուս ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը` Կոլումբիա - Չիլի և Ուրուգվայ - Պերու։

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am