Եվրոպայի ամենաբարձր կետում գրախանութ Է բացվել

Armenpress 12:59, 28 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրախանութ Է բացվել Եվրոպայի ամենաբարձր կետում՝ Մոնբլան լեռան լանջին՝ Իտալիայի հյուսիս – արեւմուտքում: Feltrinelli հրատարակչական տան բարձրլեռնային ընաթերցասրահ-կրպակը, որը 60 քառակուսի մետրի վրա տեղավորում Է ավելի քան 1,5 հազար գիրք, տեղ Է գրավել 3466 մետր բարձրության վրա՝ Հելբրոներ լեռնագագաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զբոսաշրջիկներին, դահուկորդներին եւ ալպինիստներին այդ բարձունքն Է հասցնում չորս տարի առաջ բացված Sky Way ֆունիկուլյոր-վերելակը: Վերջնական կայարանի սրահներում հարմարավետ ջերմաստիճան Է պահպանվում: Ընթերցասրահ-խանութում բնականաբար համապատասխան գրքեր են. մշակույթի, լեռների, բնության, հայտնի ալպինիստների եւ հետազոտողների մասին, ինչպես նաեւ լուսանկարչական ալբոմներ, գրքեր ճանապարհորդությունների մասին, բեսթսելերներ եւ աշխատություններ տարածաշրջանի պատմության մասին: Նորաստեղծական համալիրը նպատակ Է հետապնդում ավելի մեծ գրավչություն տալու Իտալիայի Կուրմայոր լեռնադահուկային առողջավայրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am