Դատարանը հրաժարվեց ձերբակալել Թբիլիսիում անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող պատգամավորին

Armenpress 17:15, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 27-ին հրաժարվել Է ձերբակալել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում Է հունիսի 20-ի անկարգությունների կազմակերպման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մելիային ազատ են արձակել 30 հազար լարի գրավի դիմաց: Այդ գործով հերթական նիստը կկայանա օգոստոսի 16-ին: Դատարանի որոշումը ծափահարություններով են ընդունել Մելիայի տասնյակ կողմնակիցները դատարանի դահլիճում: Նախօրյակին խորհրդարանը Մելիային ժամանակավորապես զրկել Է պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազությունը կարողանա նրա դեմ քրեական հետապնդում սկսել: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորին մեղադրում են հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու մեջ, երբ ցուցարարների հոծ բազմությունը խորհրդարանականի հետ միասին փորձում Էր ճեղքել ոստիկանների պահպանաջոկատը եւ ներխուժել խորհրդարանի շենք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am