Հնդկաստանի օդուժի ինքնաթիռը քաղաքի վրա վարժական ռումբեր Է նետել թռչնի հետ բախվելու պատճառով

Armenpress 16:11, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ազմաօդային ուժերի Jaguar կործանիչ-ռմբակոծիչի օդաչուն թռչնի հետ բախվելու պատճառով Ամբալա քաղաքի վրա Է նետել վարժական ռումբերն ու վառելիքի բաքերը, ինչը նրան օգնել Է հաջողությամբ իջեցնելու ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է Hindustan Times-ը:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Ամբալայի ռազմակայանից կործանիչի վարժական արտաթիռից հետո շատ չանցած, երբ թռչնի հետ բախվելու պատճառով խափանվել Է ինքնաթիռի երկու շարժիչներից մեկը: Օդաչուն ստիպված Է եղել ցած նետել վառելիքի բաքերը եւ 10-կիլոգրամանոց վարժական ռումբերը, որպեսզի բարձրություն հավաքի եւ կարողանա վերադառնալ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի աղբյուրների տվյալներով՝ օդաչուի ցած նետած ոչ մեծ ռումբերն արդեն հայտնաբերվել են: Ամբալայի ոստիկանությունում հավաստել են, որ կործանիչի բեռը իջել Է քաղաք: Ամբալայի (Հարյանայի նահանգ) ռազմակայանը գտնվում Է քաղաքի խտաբնակ կենտրոնում: Քաղաքի բնակչության թիվն ավելի քան 207 հազար Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am