Գների համահարթեցում կիրականացվի ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժօգնության ծառայություններում

Armenpress 15:01, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում գների համահարթեցում կիրականացվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

««Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպած չլինեն գրպանի վճարումներ կատարել: Ծրագիրը կարիք ունի ֆինանսավորման, որպեսզի խուսափենք հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիները չեն կարող սպասել, և ամեն օրը որոշիչ է»,- ասաց Ավանեսյանը:

Ծրագրին կուղղվի լրացուցիչ 900 մլն դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am