Իրանում ավելի խիստ պատասխան են խոստացել ԱՄՆ-ին՝ սահմանի նոր խախտման դեպքում

Armenpress 11:54, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, հունիսի 27-ին հայտարարել Է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն այն բանի կարեւոր ազդանշան դարձավ, որ նա չխախտի Իրանի սահմանները,-ասել Է Լարիջանին:-Եթե նրանք (կրկին) դիմեն նմանօրինակ քայլի, զինված ուժերի պատասխանն Էլ ավելի կոշտ կլինի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am