Boeing-ը սպասարկյալների հետ քննարկում Է 737 MAX-ի պարապուրդի փոխհատուցման հարցը

Armenpress 11:47, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իր պատվիրատուների հետ կոնսուլտացիաներ Է անցկացնում Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման ֆինանսական կորուստների եւ հնարավոր փոխհատուցումների շուրջ: Հունսի 26-ին Axios հրատարակությունում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Boeing-ի գլխավոր տնօեն Դենիս Մելենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ այդ «կոնսուլտացիաներն ընթանում են» եւ ներառում են կորուստների փոխհատուցման հարցը: «Մենք կփոխգործակցենք աշխարհում մեր բոլոր սպասարկյալների հետ՝ դրությունը շտկելու համար: Ես չեմ մտնի դրա մանրամասնությունների մեջ, որովհետեւ յուրաքանչյուր սպասարկյալի հետ խնդիրը քննելու ենք անհատական կարգով»,- պարզաբանել Է Մելենբերգը:

Boeing-ի ղեկավարը ճշտել Է, որ կոնսուլտացիաները վերաբերում են ինչպես Boeing 737 MAX սերիայի ինքնաթիռների թռիչքների արգելման հետեւանքով ֆինանսական կորուստներին, այնպես Էլ պատվիրատուներին դրանց մատակարարումների գրաֆիկի խախտման հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am