Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

Armenpress 11:38, 27 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը, որպես հիմնական խոսնակներից մեկը, Լոս Անջելեսում մասնակցելու է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով արցախցիների իրավունքների պաշտպանության գործում արտաքին մարտահրավերների ու խոչընդոտների թեմայով:

Ա. Բեգլարյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու տեղի հայկական կազմակերպությունների, ինչպես նաև որոշ ակադեմիական շրջանակների, Կալիֆորնիայի նահանգային իրավապահ մարմինների և Սենատի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանի այցի օրակարգը նպատակաուղղված է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակը բարձրացնելուն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am