Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից  մեկին մեղադրանք է առաջադրվել

Armenpress 11:22, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով հունիսի 24-ին ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից  մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալված ուղևորն ազգությամբ հայ է և ՀՀ քաղաքացի: 

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am