«Գահերի խաղի» աստղ Մեյսի Ուիլյամսը խաղալու Է կատակերգական սերիալում

Armenpress 16:57, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեյսի Ուիլյամսը, որը հայտնի Է Արյա Սթարքի դերով «Գահերի խաղը» սերիալում, խաղալու Է Sky ստուդիայի՝ «Կյանքի երկու շաբաթը» աշխատանքային անվանումով կատակերգական սերիալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:

«Անհամբերությամբ եմ սպասում ինչ-որ նոր բանի սկսվելուն, ես կարծում եմ, որ այդ սերիալը մեծ ներուժ ունի: Ես շատ եմ ցանկանում որեւԷ անհավանական բան անել այս հիանալի թիմի հետ»,-ասել Է Մեյսի Ուիլյամսը: Նշվում Է, որ սերիալը լինելու Է հեգնական «պատմություն սիրո եւ վրեժխնդրության մասին»: Ով կարող Էր մտածել, որ հերոսներից մեկի անհաջող կատակը կհանգեցնի այն բանին, որ մի խումբ ընկերներ ստիպված կլինեն գողացված փողերի պայուսակով փախչել գանգստերից եւ ոստիկանությունից:

Սերիալի նկարահանումները կսկսվեն այս տարվա վերջին, հաղորդել ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am