Հայաստանում զինծառայող է մահացել

Armenpress 15:07, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Արծրուն Հովհաննիսյանը: 

«Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը, հանգամանքները պարզվում են»,- գրել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, նա ժամկետային զինծառայող է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am