ՄԱԿ-ն աշխարհում թմարանյութերի գործածման աճ Է արձանագրել

Armenpress 12:05, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թականին ամբողջ աշխարհում շուրջ 271 միլիոն մարդ կանաբիս, կոկաին, ափիոն եւ սինթետիկ թմրանյութեր Է գործածել, 35 միլիոն մարդու բժշկական օգնություն Է պահանջվել թմրակախվածության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունիսի 26-ին տարածված «Թմրանյութերի մասին համաշխարհային զեկույցում – 2019», որը պատրաստել Է ՄԱԿ-ի՝ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը՝ 2017 թվականի տվյալների հիման վրա:

ՄԱԿ-ի փորձագետների տեղեկավտության համաձայն՝ հաշվետու ժամանակամիջոցում աշխարհում բժշկական օգնության կարիք ունեցող թմրակախյալների թիվը 30 միլիոնից աճել Է մինչեւ 35 միլիոն: Նաեւ աճել Է թմրադեղերի գործածմամբ պայմանավորված մահացու դեպքերի քանակը, որը կազմել Է 585 հազար: Թմրանյութի առավել տարածված տեսակ Է ճանաչվել կանաբիսը: Առավել վտանգավորն՝ օպիոդները (հերոինը եւ ափիոնը), որոնց ընդունման հետեւանքով մահացությունը կազմել Է 585 հազար մահացու դեպքերի մեծ մասը: Հունիսի 26-ին նշվում Է Թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այն հաստատվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով, որն ընդունվել Է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Վիեննայի 1987 թվականի Թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային խորհրդաժողովի հանձնարարականների հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am