Նախկին հատուկ դատախազ Մյուլլերը ցուցմունքներ կտա ԱՄՆ-ի Կոնգրեսին

Armenpress 09:52, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը կատարել Է 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին՝ Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունը, հուլիսի 17-ին ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի եւ իրավաբանական կիմիտեի համատեղ դռնբաց նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այդ կոմիտեների նախագահներ Ադամ Շիֆի (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) եւ Ջերոլդ Նադլերի (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից) համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունիսի 25-ին:

«Մյուլլերը համաձայնություն տվեց 2019 թվականի հուլիսի 17-ի չորեքշաբթի օրը ելույթ ունենալ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի եւ հետախուզության կոմիտեի դռնբաց նիստում»,- ասված Է փաստաթղթում: Կոնգրեսականների կարծիքով՝ «ամերիկացիները ցանկանում են ուղղակիորեն հատուկ դատախազից լսել» ավարտված հետաքննության մանրամասնությունները: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ապրիլի 18-ին հրապարակել Է հատուկ դատախազի ամփոփիչ զեկույցը: Նա պնդել Է, որ Ռուսաստանը փորձել Է ներգործել 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ընթացքի վրա: Ըստ որում Մյուլլերն ընդունել Է, որ հետաքննությունը Ռուսաստանի հետ ընտրությունները շահած Դոնալդ Թրամփի նախահամաձայնություն չի բացահայտել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am